ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ 04-10-2017

Հոկտեմբերի հինգին Թառաթումբի միջն. դպրոցում տեղի ունեցավ Հայ Գրականության մրցույթ: Մրցույթին ներկա էին  հյուրեր, մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ: Գնահատող հանձնաժողովի կազմում  էին Թառաթումբի միջն. դպրոցի տնօրեն  Զ. Խաչատրյանը, ուսուցչուհի  Ս. Բայաթյանը, Աղնջաձորի միջն. դպրոցի ուսուցչուհի Թ.Եղյանը, Քարագլխի միջն. դպրոցի ուսուցչուհիներ  Գ.Սարդարյանը, Ս. Մելքոնյանը: Մրցույթին ներկա էին Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի   Ա.  Գրիգորյանը, ստեղծագործող Ս. Գասպարյանը, Քարագլխի միջն դպրոցի տնօրեն  Ա.Հովհաննիսյանը: Մրցույթն  ընթացավ սահմանված  կանոնակարգով: Աշակերտներն  արտասանեցին բանաստեղծություններ և երգեցին  երգեր Հ. Շիրազի, Ա. Բակունցի, Պ.Սևակի, Հ. Սահյանի, Ե. Չարենցի ստեղծագործություններից: Մրցույթի ավարտին  Սպիտակ և Ծիրանագույն թիմերը  պարգևատվեցին գովասանագրերով: Ս. Գասպարյանը հանդես եկավ  բարեմաղթանքով ՝ թիմերին  նվիրելով իր հեղինակային  գրքերից: Ինչպես նաև շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենը՝  Զ. Խաչատրյանը: Մրցույթի կազմակերպիչ՝  Հայոց  լեզվի և Գրականության ուսուցչուհի Վ. Հովհաննիսյան: