Թառաթումբի միջնակարգ դպրոց

Միջոցառումներ

Հունվարի 28th, 2017

ՀՈՒՆՎԱՐԻ 28 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐ

Յուրահատուկ տոնակատարություն էր Թառաթումբի միջնակարգ  դպրոցում.

Գրական գեղարվեստական ցերեկույթով, անսահման խանդավառությամբ աշակերտները նշում էին Հայոց Բանակի 27-րդ տարեդարձը:

Հագեցած ծրագրով, հայրենասիրական խրոխտ երգերի, պարերի շնորհիվ , կամա թե ակամա հոգիտ ալեկոծվում է, պաշարվում է վառ ապրումներով:

Սկսում ես ավելի արժևորել հայրենիքդ, այն հողը, որի վրա ապրում ես, արարում, որից ուժ ես ստանում:

Հաճախ մկազմակերպվող ռազմա-հայրենասիրական միջոցառումները մի յուրատեսակ ոգեղեն սնունդ են դպրոցի աշակերտների՝ ապագա զինվորների համար:

 

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

 

Նոյեմբերի 21-ին Թառաթումբի միջն դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Համո Սահյանին: Միջոցառումը կազմակերպվել էր Թառաթումբի միջն. դպրոցի և Արտաբույնքի միջն. դպրոցի աշակերտների համատեղ ջանքերի և մասնակցության շնորհիվ: Միջոցառման ընթացքում Արտաբույնքի միջն. դպրոցի աշակերտները ներկայացրին Համո Սահյանի կենսագրությունը, իսկ Թառաթումբի միջն դպրոցի աշակերտները՝ երգերը և բանաստեղծությունները: Միջոցառմանը ներկա էին հյուրեր, աշակերտներ, ծնողներ: Շնորհակալական խոսքով հանդես եկան Թառաթումբի միջն դպրոցի տնօրեն Զ. Խաչատրյանը, Արտաբույնքի միջն. դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ս. Մինասյանը:

Կազմակերպիչներ՝  Թառաթումբի միջն դպրոց Վ. Հովհաննիսյան

Արտաբույնքի միջն. դպրոց Ս. Կարապետյան

 

Գիտելիքի և դպրության օր

 

Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Թառաթումբի միջնակարգ դպրոցում  կազմակերպվեց տոնական միջոցառում:

 

 

 

 

 

 

 

 

Վերջին զանգ

Վերջին զանգն անց  կացվեց մայիսի 25-ին: Վերջին զանգը վերջակետ  դրեց երկար տարիներ անցկացրած ուսումնական մարաթոնին իր դասերի և դասամիջոցների, գրավոր և տնային աշխատանքների հետ միասին։ Վերջին զանգը մեծ դպրոցական տոն էր, որն ուղված էր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին։ Այն իր մեջ ներառում էր հյուրերի, տնօրենի, առաջին ուսուցչուհու, ծնողների, առաջին դասարանցիների և 12-րդ դասարանցիների ավարտական խոսքեր,ներկայացումներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

<<Սեր և էմիգրացիա>> գրքի քննարկում

2018թ փետրվարի 15-ին Թառաթումբի միջն. դպրոցում տեղի ունեցավ  Մարգարիտ Դերանցի <<Սեր և էմիգրացիա>> գրքի քննարկումը: Թառաթումբի միջն. դպրոցում հյուրընկալվեցին Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի դպրոցի աշակերտները: Աշակերտները հետաքրքիր քննարկում իրականացրին՝ առաջնորդվելով կազմված հարցաշարով: Քննարկմանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, հյուրեր մարզային գրադարանից և Քարագլխի միջնակարգ դպրոցից:

Աշակերտներին ողջունեց գրքի հեղինակը՝ Մարգարիտ Դերանցը՝ բարեմաղթելով գրքի հետաքրքիր քննարկում:

Քննարկումը կազմակերպել էին Զոլաքարի միջն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Մախսուդյանը և Թառաթումբի միջն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարսիկ Հովհաննիսյանը:

 

 

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

2015թ.ապրիլի 26-ին Թառաթումբի միջն. դպրոցում տեղի ունեցավ Ցեղասպանության  100- ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա Էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ և հյուրեր: Միջոցառումը բաղկացած  էր երկու մասից: Առաջին մասում արտասանեցին բանաստեղծություններ, երգեցին երգեր:Նկարագրական մասն ավարտելուց հետո՝ երկրորդ մասում, բեմադրվեց Պերճ Զեյթունցյանի <<Ոտքի՛, դատարանն  է գալիս>> պիեսը: Միջոցառման վերջում դպրոցի տնօրենը՝ Զոհրաբ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնեց կազմակերպչին՝  Վարսիկ Հովհաննիսյանին, բովանդակալից միջոցառում կազմակերպելու  համար:

                       

                  

 

Եղիշե Չարենց

2015թ նոյեմբերի 27-ին Թառաթումբի միջն. դպրոցում կազմակերպված էր միջոցառում՝ նվիրված  Եղիշե  Չարենցին : Աշակերտներն ասմունքեցին Եղիշե Չարենցի բանաստեղծությունները: Հանգամանորեն ներկայացրին գրողի բանաստեղծական ժողովածուները՝ մասնավորապես <<Տաղարան>> շարքը:Աշակերտուհի Նելլի Ստեփանյանը հոգեթով ձայնով երգեց <<Էլի գարուն կգա կբացվի վարդը>>  բանաստեղծությոան հիման վրա գրված երգը, իսկ Թամարա Մարտիրոսյանը՝ <<Կուզեմ հիմի փչէ զուռնեն>>երգը: Դահլիճը պարուրված էր Չարենցյան ոգով: Մասնակիցները զգում էին Չարենցի բանաստեղծության շունչն ու ներկայությունը:  Միջոցառման կազմակերպիչ՝ Վարսիկ Հովհաննիսյան:

                                                                                                

 

Պարույր Սևակ

2015թ փետրվարի 19-ին Թառաթումբի միջն. դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարսիկ Հովհաննիսյանը կազմակերպել էր Պարույր Սևակին նվիրված  միջոցառում:Հանճարեղ բանաստեղծին ներկայացնելը հաճելի էր աշակերտներին: Նրանք մեծ սիրով արտասանեցին Պարույր Սևակի բանաստեղծական ժողովածուներից ընտրված հատընտիր ստեղծագործությունները: Երգվեցին Պարույր Սևակի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Ինչպես նաև բեմադրվեց հատված Պարույր Սևակի նամակներից:Միջոցառման նպատակն էր՝ ամբողջական ներկայացնել գրողի ստեղծագործական աշխարհը, բացահայտել   Պարույր Սևակ անհատին, մտավորականին, գրողին: Միջոցառման ավարտին տնօրեն՝ Զ. Խաչատրյանը խոսեց այդ մասին ամբողջացնելով աշակերտների միտքը:

Այո՛, ինչպես կարող ենք չհավատալ հոգու անմահությանը, եթե ունենք Պարույր Սևակ:                             

https://www.youtube.com/watch?v=VErN197ioEQ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ


 

ՈՒսուցչի    տոն

2016թ հոկտեմբերի 5-ին Թառաթումբի միջն դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված  ուսուցչիտոնին: Միջոցառմանը մասնակցում էին 5 և 7-րդ դասարանի աշակերտները: Նրանք հանդես եկան ուսուցիչներին նվիրված ստեղծագործություններով:

 

Հայոց բանակի 25ամյակ

2017թ հունվարի 28ին Թառաթումբի միջն դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված հայոց բանակի 25ամյակին: Միջոցառման ընթացքում 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանի աշակերտները արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ ինչպես նաև   երգեցին երգեր՝ նվիրված հայոց բանակին: Միջոցառման կազմակերպիչներ՝ Վարսիկ Հովհաննիսյան, Սևակ Հակոբյան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

՛՛Աստվածաշնչի դերը մերկյանքում՛՛

Հանդիպում Թառաթումբի միջն. դպրոցի ավագդասարանցիների հետ՛՛Աստվածաշնչի դերը մերկյանքում՛՛թեմայով: Բանախոս՝ ՄայրԱթոռՍ. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի՝ Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Աղախանյան: Հանդիպման ավարտին առավել ակտիվ և ուշադիր աշակերտներն ստացան խրախուսական նվերներ:

Տնօրեն՝ Զ. Խաչատրյան 16.03.2017թ.

   

      

<< Միջինք>>

2017թ մարտի 22-ին Թառաթումբի միջն դպրոցում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված  << Միջինք>> ոչ պաշտոնական եկեղեցական տոնին: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության հայ տանտիկինները թխում են բաղարջ , որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ մետաղադրամը, այդ տարի հաջողություն կունենա: Միջոցառման կազմակերպիչ՝ Սիլվա Խաչատրյան: